Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
08/09/2011 11:34
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ երեկ` սեպտեմբերի 7-ին, Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ և արդյունքներ» խորագրով «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային հինգերերոդ երկօրյա համաժողովը:

Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է այս միջոցառման անցկացումը, որը նվիրված է քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին և արդիական խնդիրներին: Վարչապետի խոսքով` Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը մեր երկրի կարևորագույն պետական կառույցներից մեկն է: «Մենք անցել ենք այդ կառույցի կայացման բարդ և կարևոր փուլը, և մեր խնդիրն է` արդիականացնել կառույցը` հաշվի առնելով միջազգային փորձը և ժամանակակից մեթոդները: Կառույցի կայացման առաջին փուլում մենք նպատակ ունեինք պաշտպանել քաղաքացիական ծառայողին, նրա համար ապահովել երաշխիքներ և զերծ պահել վերջինիս քաղաքական ազդեցությունից: Մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից այսօր մեզ համար շատ ավելի կարևոր խնդիր է քաղաքացիական ծառայողի համար շարժառիթների ապահովումը: Այդ առումով մեր խնդիրն է նաև հստակեցնել քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեր պահանջները և վերջինիս համար մրցունակ աշխատավարձ ապահովելը»,- ասել է վարչապետը: 

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ուշադրությամբ է հետևելու համաժողովում ծավալվելիք քննարկումներին` միջազգային փորձի և մեխանիզմների ուսումնասիրման ու ներդրման նպատակով: Տիգրան Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հավաստիացրել է, որ համաժողովի եզրահանգումները կարող են բարձրացնել մեր երկրի կառավարման համակարգի արդյունավետությունը:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` ԵԱՀԿ-ի, Եվրամիության «Սիգմա» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական ու փորձագիտական աջակցությամբ: Համաժողովին մասնակցում են 14 երկրների` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Էստոնիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների ղեկավարները: 

Համաժողովի նպատակն է` քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրել արդեն կայացած և այդ ճանապարհին գտնվող համակարգ ունեցող երկրների փորձը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69