
ՈՒՈԼՏ ԴԻՍՆԵՅԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 3,7 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ԱՄՆ-ում վաճառվել է աշխարհահռչակ մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյի առանձնատունը, որտեղ նա ապրել է 18 տարի: The Los Angeles Times-ի փոխանցմամբ` առանձնատունը վաճառվել է 3,7 մլն ԱՄՆ դոլարով: Գնորդի անունը չի հրապարակվում:
Առանձնատունը կառուցվել է 1932 թվականին: Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 560 քառակուսի մետր: Հայտնի է, որ առանձնատանը Ու.Դիսնեյը կազմակերպել է հոլիվուդյան դասական ֆիլմերի ցուցադրություններ:
Ուուլտ Դիսնեյը մահացել է 1966 թվականին` 65 տարեկան հասակում: