Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ» ՆՈՐ ՇՐՋԱՆԸ
14/09/2011 14:52
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ» ՆՈՐ ՇՐՋԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա հետ մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բաց դռների» նոր շրջանը, որի առաջին այցելուները եղել են «Այբ» ավագ դպրոցի սաները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել  է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը: 

Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը, հաշվի առնելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում այս մոդելը հաջողությամբ իրականացնող առաջին կազմակերպություններից է:

«Ցանկացած բիզնես իր հաջողության համար առաջին հերթին պարտական է հասարակությանը: Ապագայում, հատկապես, երբ պատասխանատու պաշտոն զբաղեցնեք, միշտ հիշեք, որ ցանկացած բիզնես իր հաջողության համար առաջին հերթին պարտական է հասարակությանը: Բիզնեսը զարգանում է այն դեպքում, երբ հասարակությունը նախընտրում է օգտվել ձեր առաջարկած ծառայություններից և վճարում է դրանց դիմաց: Որպես կազմակերպություն դուք պարտավոր եք հասարակությանը շնորհակալություն հայտնել`   մարդկանց բարեկեցությանն ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրեր իրականացնելով: Հաջողության գրավականներ են նաև գործադրվող ջանքերի նկատմամբ հավատը և քրտնաջան աշխատանքը: Այսպես է ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասել առաջատար դիրքի»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությունից հետո աշակերտները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են  կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են  բջջային համակցման կենտրոն` ամենուրեք արժանանալով ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի ջերմ և ընկերական վերաբերմունքին:

Շրջայցն եղել է ինտերակտիվ: Մտքերի փոխանակման շնորհիվ, աշակերտները Ռալֆ Յիրիկյանից ստացել են իրենց հետաքրքրող  բազմաթիվ հարցերի պատասխաններ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6