Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ՏՄՊՊՀ – ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
14/09/2011 15:00
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից` պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի դաշնային հանրապետության Բունդեսթագի պատգամավորները սեպտեմբերի 12-ին հանդիպել են ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները, ինչպես նաև Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն:

Խոսելով Հայաստանի տնտեսական մրցակցության ոլորտում կատարված աշխատանքների և անելիքների մասին` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  նշել է, որ խնդիրներն իսկապես շատ են և այս առումով անելիքներ դեռ կան: Հանձնաժողովի նախագահը կարևոր ձեռքբերում է համարել այն, որ վերջին տարիներին բավականին բարձրացել է Հանձնաժողովի ճանաչումը, ինչը կապված է այն բանի հետ, որ Հանձնաժողովն աշխատում է բաց, թափանցիկ և պատրաստ է արձագանքելու ցանկացած իրավախախտման դեպքում:

Ա. Շաբոյանը Բունդեսթագի և «GIZ» -ի ներկայացուցիչներին ներկայացրել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ՏՄՊՊՀ գործունեության համար խիստ կարևոր գործիքների անհրաժեշտության բացակայությանը, որոնց մասին բազմիցս նշվել է նաև «GIZ»-ի փորձագետների կողմից: Խոսքը վերաբերում է պատժամիջոցների մեղմման ծրագրին (հանդուրժողականության սկզբունքին), ինչպես նաև վաղորդյան ստուգումներ իրականացնելու լիազորությանը, որով օժտված են աշխարհի գրեթե բոլոր նմանատիպ մարմինները: Սրանք կարևոր են այնքանով, որ հնարավորություն են տալիս արդյունավետ պայքարել մրցակցության խոչընդոտների դեմ:

Ա. Շաբոյանը նշել է, որ Գերմանիայի աջակցությամբ Հանձնաժողովը ներկայումս  իրականացնում է երկու ծրագիր, որոնցից մեկը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), իսկ մյուսը՝ ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ: Նշենք, որ ԵՄ Թվինինգ ծրագրի համակողմ գործընկերներն են Գերմանիան և Լիտվան: 

Անդրադառնալով «GIZ» -ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը բարձր է գնահատել  այն ջանքերը, որ ներդրվել են Հայաստանում՝ մրցակցության պաշտպանության աջակցության գործում:

«GIZ»-ը բավականին արդյունավետ աշխատանքներ է իրականացնում: Կարևորում եմ ծրագրի ճկունությունը և այն, որ ծրագիրը միշտ համահունչ է արդի խնդիրներին: Բացի այդ, «GIZ»-ը մշտապես հետևողական է կատարված ծրագրերի արդյունքների նկատմամբ» – նշել է ՏՄՊՊՀ նախագահը:   

«GIZ»-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին փաստել են Հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը և հայտարարել, որ պատրաստ են ոչ միայն շարունակելու այն, այլ նաև ընդլայնելու իրականացվող ծրագրերը:   

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52