Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ն ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` VISA STUDENT
14/09/2011 15:26
Կիսվել

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ն ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` VISA STUDENT

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline)  հայտարարում են նոր Visa Student Քարտ գործընկերային ծրագրի մեկնարկման մասին: Ինչպես այսօր` սեպտեմբերի 14-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում ներկայացրեցին այս երկու ընկերությունների ներկայացուցիչները`  նոր համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդներին ստանալ մատչելի և որակյալ բանկային և կապի ծառայություններ` մեկ փաթեթում: ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի Visa Student Քարտի քարտապանները հնարավորություն կունենան անվճար միանալ Beeline բջջային ցանցին և խոսել միմյանց հետ 1դրամ/րոպե հատուկ սակագնով:

«ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին` հաճախորդներին պարբերաբար ներկայացնում է նորարարական ծառայություններ:  Նոր «Visa Student» Քարտը, որն այժմ հասանելի է բոլոր ուսանողներին և առհասարակ, բոլոր երիտասարդներին, թույլ է տալիս ակտիվ կյանք մուտք գործող անհատներին ստանալ շահավետ առաջարկներ ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից և ԱրմենՏել-ից: Սա երկու տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների համագործակցության լավ օրինակ է, որը ծառայելու է ի շահ մեր հաճախորդների», – կարևորելով երիտասարդ հաճախորդների ներգրավումը նշեց ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Հաճելի է, որ իր տեսակի մեջ եզակի մեր համատեղ ծրագիրը միտված է ուսանողներին: «ԱրմենՏել»-ն ավանդաբար աջակցվում է երիտասարդությանը, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր կրթության ոլորտում: Եվ մենք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք ԱԿԲԱ-բանկի նախաձեռնությանը, Visa Student քարտի քարտապաններին առաջարկելով Beeline բջջային կապի հատուկ սակագներ: Վստահ եմ, որ զանգերի աննախադեպ ցածր սակագինը, տվյալների փոխանցման և հաղորդագրությունների մատչելի սակագների համադրությամբ, մեր ուսանողներին կտա շփվելու լրացուցիչ հնարավորություններ, առանց լրացուցիչ ծախսերի», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ի թիվս նշված առավելությունների նոր Visa Student քարտն պաշտպանված է ժամանակակից չիպային տեխնոլոգիաներով: Visa Student քարտապանները հնարավորություն են ունենալու ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, մասնակցել պարբերաբար անցկացվող ուսման վարձերի խաղարկություններին և արտոնյալ պայմաններով օգտվել Բանկի ուսման վարկերից: Visa Student Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37