
ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ «ՊԱՐՏՔ Է» 69,9 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Եվրոպական կենտրոնական բանկում Իսպանիայի փոխառությունների ծավալը հասել է ռեկորդային չափերի` կազմելով 69,9 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ օգոստոսին ԵԿԲ-ն սկսել էր գնել Իսպանիայի և Իտալիայի պետական պարտատոմսեր, որոնց շահութաբերությունը նախորդ ամսվա արդյունքներով կազմել է 6%:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իտալիայի բանկերն, իրենց հերթին, կրկնապատկել են փոխառությունների ծավալները և ընթացիկ տարվա օգոստոսին ԵԿԲ-ից ստանացել ևս 85,1 մլրդ եվրո:
Ընդհանուր առմամբ, ԵԿԲ-ից Իտալիային և Իսպանիային տրամադրված միջոցները կազմում են այս երկրների ֆինանսական ակտիվների 2%-ը: