ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 28/09/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 28-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.78 դրամով և կազմել 408.04 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.24 դրամով և կազմել 390.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 6.99 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.92 դրամով և կազմել 434.69 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 212.77 դրամով և կազմել 21440.04 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.48 դրամով և կազմել 245.06 դրամ: