16/09/2011 17:02
BLACKBERRY-Ն ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՊԱՀԱՆԱՋԱՐԿ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ. RIM-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է «ՎԱՏ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
2011-2012 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով կանադական Research in Motion (RIM) ընկերությունը, որը հայտնի է BlackBerry բիզնես-սմարթֆոնների և PlayBook պլանշետ-համակարգիչների արտադրությամբ, գրանցել է զուտ շահույթի շուրջ 60% անկում: Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել է 329 մլն դոլարի զուտ շահույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 797 մլն դոլար ցուցանիշի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կրճատվել է 10%-ով և կազմել 4.2 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է RIM ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու երեք ամիսների ընթացքում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 10.9 մլն BlackBerry սմարթֆոն, շուրջ 200 հազար PlayBook պլանշետ:
Հատկանշական է, որ ընկերության ներկայացուցիչները, պարզաբանելով եռամսյակային «վատ» ցուցանիշները, նշել է, որ նման «անհաջողության» պատճառը ընկերության արտադրության սարքավորումների նկատմամբ պահանջարկի անկումն ու շուկայում մրցակիցների հաջողություններն են:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
Արծաթ
709.99
-0.11
15:18 06/10/26
13:21 06/10/26
12:43 06/10/26
