
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿ». GOOGLE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկյան Google ինտերնետային ընկերությունը ներկայացրել է իր նոր ծառայությունը`Google Wallet-ը, որը հնարավորություն է տալիս NFC չիպային սմարթֆոնների միջոցով իրականացնել էլեկտրոնային վճարումներ: Ծառայությունն այժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում:
Ինչպես նշվում է Google-ի պաշտոնական բլոգում` `Google Wallet ծառայությունից կարելի է օգտվել PayPass տերմինալների միջոցով` սմարթֆոնը մոտեցնելով վերջինիս և հավաքելով անհրաժեշտ PIN-կոդը: Գումարը պահվում է վճարողի կրեդիտ քարտից: Ծառայության սպասարկումն ԱՄՆ-ում իրականացվում է ավելի քան 150 հազար տերմինալների միջոցով: