NIKE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՃ
Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` Nike Inc.-ը, 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է դրական ֆինանսական արդյունքներ: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթն աճել է 15%-ով և կազմել 645 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու եռամսյակի արդյունքերով, որն ավարտվել է օգոստոսի 31-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ընկերության իրացումից հասույթն աճել է 17%-ով և կազմել 6,08 մլրդ ԱՄՆ դոլար:
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 16,2%-ով և կազմել 1,36 ԱՄՆ դոլար: