Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՄԱԿ-ի ՊԳԿ-ն աշնանացան ցորենի սերմացու է տրամադրում Հայաստանի անապահով ընտանիքներին
08/10/2022 17:12
Կիսվել

ՄԱԿ-ի ՊԳԿ-ն աշնանացան ցորենի սերմացու է տրամադրում Հայաստանի անապահով ընտանիքներին

Հայաստանում ամենաշատ մշակվող հացահատիկը ցորենն է, սակայն վերջին տարիներին դրա արտադրությունն անշեղորեն նվազում է։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմը խաթարել է ավանդական լոգիստիկ ուղիները՝ խոչընդոտելով արտահանման և ներմուծման գործընթացներին Հայաստանում։

Այս հանգամանքներից ելնելով՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետևանքով առաջացած մատակարարման շղթայի խաթարումից: Այս աջակցությունն իրականացվում է ՄԱԿ ՊԳԿ-ի և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների Միասնական հիմնադրամի աջակցությամբ:

Այս նախաձեռնության շրջանակում ՊԳԿ-ն արդեն բաշխել է 151 տոննա աշնանացան ցորենի սերմացու Գեղարքունիքի (Ճամբարակ և Վարդենիս համայնքներ) և Շիրակի (Անի, Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներ) մարզերում։ Բացի այդ, ՊԳԿ-ն շահառու ֆերմերներին  տեղեկատվություն և խորհրդատվություններ է տրամադրում աշնանացան ցորենի սերմերի մշակման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, երեք մարզերի 1078 անապահով շահառուների կտրամադրվի 301 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից յուրաքանչյուրը մինչև հոկտեմբերի 10-ը կստանա մինչև 300 կգ օգնություն։

Հայաստանում պարենային անապահովությունը պայմանավորված է ֆինանսական դժվարություններով. COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությունը, Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում պատերազմի հետևանքները, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը ևս խնդիրներ են առաջացրել պարենային անապահով ընտանիքների համար։ Վառելիքի, սերմերի, թունաքիմիկատների և պարարտանյութերի մատակարարումների խափանումները հանգեցրել են դրանց գների զգալի աճի:

Այս համատեքստում Հայաստանի կառավարությունը հրատապ աջակցություն է խնդրել ՊԳԿ-ից՝ օժանդակելու բարձրորակ ցորենի սերմերի ներմուծմանը` ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով: Ծրագրի նպատակն է արձագանքել այդ մարտահրավերին՝ առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին տրամադրելով բարձրորակ ցորենի սերմեր և ցորենի արտադրության մասին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։

Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ծրագրային շահառուներն ընտրվել են կարիքների մանրամասն գնահատման միջոցով: Ցորենի սորտերի և մթերման քանակի մանրամասն ցուցակներն ու բնութագրերը կազմվել են ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41