26/09/2011 14:58
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սեպտեմբերի 27-28-ին Երևանում կհրավիրվի սեմինար, որի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ սեմինարի շրջանակներում ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոն Կ. Շթոքմանը և տիկին Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» և «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաև Արդարադատության եվրոպական դատարանի գործեր և որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետև կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը և դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը:
01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
Արծաթ
822.83
-0.48
16:20 01/09/26
15:46 01/09/26
15:14 01/09/26
