Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
SAMSUNG ELECTRONICS-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
26/09/2011 16:20
Կիսվել

SAMSUNG ELECTRONICS-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային առաջատար արտադրող Samsung Electronics ընկերությունը հայտնում է Երևանի (Հայաստան) «Զվարթնոց» օդանավակայանի հետ արդյունավետ համագործակցության մասին: Համաձայն պայմանագրի՝ վերջերս բացված տերմինալում տեղադրվել են Samsung-ի արտադրության LFD-դիսփլեյներ:

Հիշեցնենք որ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր սեկտորի ազդեցիկ գործիչների ներկայությամբ: Համալիրում տեղակայված են ժամանման/մեկնման ընդարձակ սրահներ, VIP-սրահներ, ինչպես նաև 20.000 ք/մ մակերեսով ավտոկայանատեղի: Նոր տերմինալը հագեցած է տեխնիկայի վերջին խոսքին համապատասխանող սարքավորումներով, որի շնորհիվ «Զվարթնոցը» դարձել է միակ «В» դասի օդանավակայանը Հարավային Կովկասում: 34.000 ք/մ տարածք ունեցող այս տերմինալի շինարարության վրա ծախսվել է մոտ 160 ԱՄՆ դոլար:

Օդանավակայանի ղեկավարությունը, որպես տեղեկատվական ցուցանակներ, որոշել է օգտագործել Samsung LFD-դիսփլեյները: 32; 40; 46 և 50 դյույմ անկյունագծով ավելի քան 250 դիսփլեյները տեղադրված են օդանավակայանի բոլոր սրահներում՝ կարևոր տեղեկատվություն, չվացուցակ, գովազդային հայտարարություններ հաղորդելու, ինչպես նաև ուղևորներին զվարճացնելու նպատակով:

Samsung LFD-դիսփլեյները դրսևորել են իրենց՝ որպես հուսալի, օգտագործման և սպաարկման համար հարմարավետ սարքեր: Դրանք պատրաստված են LED BLU (Back Light UNIT) լուսադիոդային լուսավորման տեխնոլոգիայի օգտագործմամբ, որը, համեմատած սովորական տեղեկատվական էկրանների հետ, ապահովում է գունային լայնածավալ ընդգրկում և էներգիայի 40% տնտեսում: LFD-դիսփլեյներնն աննախադեպ բարակ են և շատ հեշտ են տեղադրվում: Դրանք աչքի են ընկնում նաև 120 Հց հաճախականություն ունեցող գերժամանակակից տեխնոլոգիայով, ինչն ապահովում է տեքստի և պատկերի բարձրորակ արտացոլում:

Samsung Electronics Co., Ltd.-ն համաշխարհային տեխնոլոգիական առաջատար է կիսահաղորդիչների, հեռուստակոմունիկացիոն և թվային սարքավորումների ասպարզում: Նրա վաճառքի ծավալները 2010 թ. կազմել է 135.8 մլրդ ԱՄՆ դոլար: 190 500 մարդ է աշխատում աշխարհի 68 երկրներում գործող Samsung Electronics-ի 206 գրասենյակներում: Ընկերությունը կազմված է ինը անկախ ստորաբաժանումներից:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01