Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Bybit վերլուծական. Կրիպտոարժույթներն աճում են, NYDIG-ը մեծ խաղադրույք է կատարում BTC-ի վրա
05/10/2022 14:45
Կիսվել

Bybit վերլուծական. Կրիպտոարժույթներն աճում են, NYDIG-ը մեծ խաղադրույք է կատարում BTC-ի վրա

Օրվա գրաֆիկը

Ակտիվ շուկան նախորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, գրանցեց փոքր ռալլի, երբ ֆոնդային շուկաները վերադարձան ավելի քան երկու տասնամյակի ընթացքում արձանագրած իրենց վատագույն սեպտեմբերից: Նոր եռամսյակի սկզբին մակրոտնտեսական խնդիրները փոքր-ինչ թուլացան. ԱՄՆ գանձապետարանի եկամտաբերությունը դադարեցնում է երկարատև աճը, իսկ ԱՄՆ արտադրության թույլ տվյալները մեղմացնում են դրամավարկային քաղաքականության չափազանց խստացման հնարավորության վերաբերյալ մտահոգությունները: BTC-ն այժմ վաճառվում է 19,500 դոլարից բարձր՝ օրվա 2,6% ցատկից հետո: BTC-ի ժամային աղյուսակում ձևավորվում է առանցքային անկումային գիծ՝ 19,400 դոլար աջակցությամբ։ «No.1 կրիպտոարժույթը» կարող է ցույց տալ շարունակական աճ, հենց որ այն համախմբվի 19,700 դոլարից բարձր: Այս մասին գրում է Bybit բլոգը։

ETH-ը վերադիրքավորվում է 1,300 դոլարից և 100-ժամյա շարժվող միջինից, երբ նույն ժամանակահատվածում աճել է 2,8%-ով: «No.2 կրիպտոարժույթը» վերջին 2 շաբաթվա ընթացքում վաճառվում է նեղ միջակայքում և կարող է թափ հավաքել անմիջապես դիմադրության մակարդակից 1350 դոլարի վրա փակվելուց հետո: Միջին և մեծ կապիտալով ալտքոյնները հիմնականում դարձել են կանաչ, LINK-ը և MATIC-ը գլխավորում են վերականգնումը` գրանցելով 5% շահույթ նույն ժամանակահատվածում: Չնայած շուկայի վերջին անկմանը, մի շարք կրիպտո նախագծեր ստեղծում են արժանապատիվ եկամուտ՝ երկարաժամկետ հեռանկարում պարգևատրելով իրենց օգտատերերին: Sushiswap-ը, Lido-ն, Aave-ը և GMX-ն այն թոքեններից են, որոնք վերջին 6 ամիսների ընթացքում լավ են գործել՝ համաշխարհային ռիսկերի հակակրանքի ֆոնի վրա:

Խոսում է ամբողջ քաղաքը

Նյու Յորքի թվային ներդրումային խումբը (NYDIG) 720 մլն դոլար է հավաքել իր ինստիտուցիոնալ BTC հիմնադրամի համար, ասվում է SEC-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է անցյալ ուրբաթ: BTC NYDIG հիմնադրամը, որն ի սկզբանե կոչվում էր «Ինստիտուցիոնալ թվային ակտիվների հիմնադրամ», առաջին անգամ գործարկվել է 2018թ․: 2020թ․ հունիսին նա հավաքել էր 190 դոլար, իսկ 4 ամիս անց նա արդյունաբերության ամենամեծ կրիպտո պահառուներից մեկն էր՝ ավելի քան 1 մլրդ դոլար թվային ակտիվներով կառավարվող: 2021թ․ դեկտեմբերին NYDIG հիմնադրամը հաջողությամբ հավաքեց 1 մլրդ դոլար՝ 7 մլրդ դոլար գնահատմամբ: 2021թ․ DeFi-ի աշխուժացման գագաթնակետին ընկերությունը հավատարիմ մնաց իր ռազմավարությանը` հեռու մնալ ռիսկային ոլորտներից, ինչպիսիք են DeFi-ը և անապահով վարկավորումը: NYDIG-ը շարունակում է կենտրոնանալ իր ինստիտուցիոնալ մակարդակի BTC պլատֆորմի ընդլայնման վրա՝ ներառելով մայնինգի արտոնություն և աջակցություն Lightning Network-ին, սմարթ պայմանագրերին և ակտիվների թոքենիզացմանը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37