ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԱՆՑՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՏՆՏԵՍՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Հատկանաշական է, որ «տնտեսող» քաղաքականությանն անցնելու մասին առաջինը հայտարարել են ֆրանսիական բանկերը: Մասնավորապես, Credit Agricole բանկը, որն, առկա ռիսկերից ելնելով, իր կապիտալի 14%-ը պահում է դոլարային ակտիվներում, մտադիր է իրականացնել ընդհանուր ծախսերի կրճատումներ: Մեկ այլ ֆրանսիական բանկ` Societe Generale-ը, նախատեսում է աշխատատեղերի կրճատման արդյունքում մինչև 2012 թվականի ավարտը տնտեսել շուրջ 4 մլրդ եվրո:
Ֆրանսիական խոշորագույն բանկը` BNP Paribas-ը, նույնպես նախատեսում է աշխատատեղերի մասսայական կրճատումներ: