
ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿՍՏԱՆԱ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակի հայտարարագրման կարգը, որի կիրառումը կնպաստի Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի որակական պահանջների ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը: