Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ «ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ» ԵՎ «ՕԳՆԻՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
30/09/2011 10:34
Կիսվել

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ «ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ» ԵՎ «ՕԳՆԻՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ»  ծրագրերի շրջանակներում «Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին» յուրատեսակ նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետարանը: Գաղափարին անմիջապես արձագանքել են մայրաքաղաքի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը,  թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաև բարեգործական ու մասնավոր ընկերություններ: 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` սեպտեմբերի 27-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի և թիվ 47 մանկապարտեզի համատեղ պատվիրակությունը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ղեկավարությամբ, այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դպրոց, ուր նրանց ուղեկցել են Ասկերանի վարչակազմի և շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները: Պատվիրակության անդամներն իրենց հետ տարել են գրենական պիտույքներ, մարզագույք, աշակերտական պայուսակներ,գեղարվեստական գրականություն, բարեգործական կազմակերպությունների տրամադրած գրենական պիտույքներ, մարզահագուստ  ու համակարգիչներ, ինչպես նաև նախադպրոցական տարիքի աշակերտների համար նախատեսված սեղաններ ու աթոռներ: 

Նախիջևանիկ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի սաներն էլ ստացել են իրենց երևանցի ընկերների և նրանց ծնողների կողմից գնված խաղալիքներ, գրենական պիտույքներ, նկարչության տետրեր և տրամաբանությունը զարգացնող խաղեր: Բացի այդ, դասապրոցեսը մի քանի առարկաներից և մանկապարտեզի պարապմունքները  մեկ օր կազմակերպել են պատվիրակության կազմում Երևանից ժամանած մանկավարժները: Տեղում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր, շախմատային մրցաշար: Ասկերանի շրջանի վարչակազմի կողմից էլ յուղանկար է նվիրաբերվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը:

«Սա մի նախաձեռնություն է, որը բոլորիս պարտավորեցնում է օգնության ձեռք մեկնել Արցախի մեր դպրոցներին, մանկապարտեզներին ու փոքրիկ արցախցիներին: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում  Արցախի դպրոցներին օգնելու նախաձեռնությանը կմիանան նաև երևանյան այլ դպրոցներ, մանկապարտեզներ ու կազմակերպություններ: Մայր Հայրենիքի զորակցությունն Արցախին նաև նման կերպ է դրսևորվելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նշենք, որ «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում ,մինչ օրս մայրաքաղաքի դպրոցներին է փոխանցվել շուրջ 641 միլիոն դրամ: 302 միլիոն դրամ էլ փոխանցվել է «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75