ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է 6.6%
2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը Գերմանիայի նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 6.6%: Այս մասին հաղորդում է Գերմանիայի աշխատանքի տեղավորման դաշնային գործակալությունը:
Ըստ ներկայացված տվյալների` սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ գործազուրկների ընդհանուր թվաքանակը Գերմանիայում կազմել է 2.79 մլն մարդ: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում Գերմանիայում գործազուրկների շարքը համալրել է 149 հազար մարդ: