ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2011թ.-ի սեպտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 86,682,904ԱՄՆ դոլար` 370.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 96,265,097 ԱՄՆ դոլար` 372.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,075,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: