
FORTUNE. ԱՄՆ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԲԻԶՆԵՍ-ԼԵԴԻՆԵՐԸ
Ամերիկյան Fortune պարբերականը կազմել է ամերիկյան բիզնեսի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Համաձայն այս վարկանիշի` ԱՄՆ ամենաազդեցիկ բիզնես-լեդին Kraft Foods ընկերության ղեկավար Իրեն Ռոզենֆելդն է:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում PepsiCo ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ինդիրա Նույին, ով մինչ այս, հինգ տարի անընդմեջ, գլխավորել է ամենաազդեցիկ բիզնես-լեդիների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակի առաջին եռյակը, ինչպես անցյալ տարի, եզրափակում է Archer Daniels Midland միջազգային կորպորացիայի նախագահ Պատրիսիա Ուորտսը:
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին ամերիկյան հայտնի Forbes ամսագրի կողմից հրապարակվել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը, որտեղ ընդգրկված էին 65 ամերիկուհիներ: