Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.00%-ով
19/10/2022 12:06
Կիսվել

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.00%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 12.49 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 4.18%-ով կամ 0.54 մլրդ դրամով։

21-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 6.11 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 50.88%-ով կամ 2.06 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 28-րդ հորիզոնականը։ 2022թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը մուծել է 5.61 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 28.53%-ով կամ 2.24 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 138-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.33 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 4.62%-ով կամ 64.83 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 25.56 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 789.58 մլն դրամով կամ 3.00%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.36%-ը։ 2021թ.-ի համանման ցուցանիշը 3.21% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 18/10/22 դրությամբ՝ 403.96 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 62.27 մլն դոլար։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87