ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄՆԱՑ «ԱՆՕԳՆԱԿԱՆ»
Եվրագոտու անդամ երկրների Ֆինանսների նախարարները որոշում են ընդունել հետաձգել Հունաստանին օգնություն տրամադրելու ծրագիրը:
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ չի կարողանա կատարել կրեդիտորների` ԵՄ-ի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ-ի պահանջները:
Պաշտոնական կանխատեսումների համաձայն`ընթացիկ տարվա արդյունքներով Հունաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 8,5%-ը, և արդյունքում Հունաստանին չի հաջողվի հասնել ցուցանիշի պահանջվող մակարդակին` 7,6%-ին:
Հատկանշական է, որ նոր տրանշը Հունաստանին անհրաժեշտ կլինի արդեն հոկտեմբերի կեսերին: Վարկային նոր միջոցների չփոխանցման պարագայում Հունաստանը չի կարողանա խուսափել դեֆոլտից:
Փորձագետները նշել են, որ Հունաստանի դեֆոլտը կարող է Եվրոպայում բանկային ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ, որը խիստ բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից Հունաստանի առջև դրվել են նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն Հունաստանին կտրամադրվի 110 մլրդ եվրոյի վարկային միջոցների հերթական տրանշը: Այս նախապայմաններից է նաև բյուջեի պակասուրդի կրճատումը մինչև 7,6%: