
ԱՄՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա արդյունքների հետ համեմատած, ԱՄՆ-ի արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվությունն «անսպասելիորեն» աճել է 1%-ով և կազմել 51,6%: Վերլուծաբանների կանխատեսման համաձայն` ցուցանիշը պետք է կազմեր 50,3%:
Նշենք, որ եթե ցուցանիշը բարձր է 50%-ից, ապա դա վկայում է արտադրության ոլորտում առկա գործարար ակտիվության աճի մասին, և ընդհակառակը, եթե ցուցանիշը փոքր է 50%-ից, ապա դա նշանակում է, որ արտադրության ոլորտում առկա է գործարար «պասիվություն»: