Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԴՐԱՄՆ ՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ՎԱՐՔԱԳԻԾ»
10/10/2011 11:06
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԴՐԱՄՆ ՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ՎԱՐՔԱԳԻԾ»

Երեկ` հոկտեմբերի 9-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի շրջանակներում վարչապետն անդրադարձել է ՀՀ տնտեսության զարգացման միտումներին: Նա նշել է, ծրագրված գնաճը՝ 4 տոկոս 1,5 տոկոսանոց միջանցքում իրատեսական ցուցանիշ է:  «2011 թ.-ին մեզ կհաջողվի էապես նվազեցնել գնաճային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, մասնավորապես, 10 տոկոսանոց գնաճի միջավայրից սահուն կերպով տեղափոխվել 5 տոկոսանոց գնաճային միջավայր: 2012-ի համար պլանավորում ենք 4 տոկոսանոց գնաճ՝ 1,5 տոկոսանոց միջանցքում», – նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ դրամն այս տարվա ընթացքում ունի կայուն վարքագիծ:

Միևնույն ժամանակ, խոսելով պետական բյուջեի կատարողականի մասին՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն եկամտային մասով գերակատարվում է. հարկերը հավաքագրվում են թվաբանական ճշգրտությամբ՝ առանց ծրագրային շեղումների, իսկ ծախսային մասով արձանագրվել է 50 մլրդ դրամի խնայողություն: «Այսինքն, բյուջետային վարքագծով ավելի զսպողական ենք, հավաքագրվում է ավելի շատ հարկ, քան ծախսվում:  Միևնույն ժամանակ, 2012 թ.-ի մեր վարքագծային կանոնները պայմանավորված են լինելու մի քանի հանգամանքներով: Մեր երկրի արտաքին պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը: Այն ավելացվել է՝ բյուջետային ծախսեր կատարելու և ՀՆԱ-ի աճի պահպանման համար: Հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3,1 տոկոսը: Հետագայում՝ 2013-2014 թվականներին այն չպետք է գերազանցի 3 տոկոսը: Այս սցենարի ներքո էլ կանխատեսել ենք, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ՀՆԱ-ի աճը՝  2012 թ.-ի համար պլանավորելով 4,2 տոկոսանոց տնտեսական աճ», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ ակնկալվում է, որ հաջորդ տարի կշարունակվի տնտեսական աճը արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման ոլորտներում:

2012թ. կառավարությունը ծրագրում է էապես՝ 100 մլրդ դրամով ավելացնել հարկային մուտքերը՝ այս տարվա համեմատ 0,6 տոկոսով: «Սա լուրջ խնդիր է, ուստի բացի վարչարարությունից՝ պետք է ընդլայնենք նաև հարկային բազան: Արդեն իսկ նախագծում ենք նոր օրինագծեր, որոնց նպատակն է՝ բացահայտել այն տարբեր ոլորտների շահույթները: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի 10 տոկոսով կավելացվեն սոցիալական նպաստները, թոշակները և առաջին անգամ մեր երկրում կներդրվի սոցիալական փաթեթ՝ քաղծառայողների համար, որը հնարավորություն կտա պահովագրել վերջիններիս և նրանց ընտանիքների առողջությունը, կամ օժանդակություն հատկացնել հիփոթեքայիյին վարկերի տոկոսների և երեխաների ուսման վարձավճարների մարման նպատակով»: 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91