«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երկրորդ ազգային համաժողովին: Միջոցառումը, որն անցկացվում է հոկտեմբերի 11-ից 12-ը, Երևանում, կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից: Այս տարի համաժողովի առանցքային թեմաներն են աշխատակիցների անվտանգությունն ու առողջության պահպանումը:
«Մենք առանձնացրել ենք աշխատակիցների անվտանգությանն ու առողջության պահպանմանը վերաբերող թեմաներ, քանի որ այս խնդիրը մեր երկրում խիստ արդիական է: Աշխատուժը մեծ դեր է խաղում մրցունակության բարձացման և կազմակերպչական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հարցում, սակայն, ցավոք, մեր երկրում այս հանգամաքը դեռևս բոլորը չեն գիտակցում: Աշխատակիցների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումն այսօր հանդիսանում է հայաստանյան բիզնեսի թույլ կողմերից մեկը և մենք այս համաժողովի շրջանակում կփորձենք գտնել ճանապարհներ այն հնարավորինս զարգացնելու համար»,- նշել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հայտնի է, որ շուկայական պայմաններում ընկերությունը ստանձնում է սոցիալական գործընկերոջ դեր, ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար: «ԱրմենՏել» ընկերությունը չափազանց կարևորում է իր աշխատակիցների անվտանգությանն ու առողջության պահպանմանն ուղղված համակարգերի կիրառումն ու զարգացումը, այն իր մեջ ներառում է նաև բժշկական ապահովագրության բոլոր տեսակները: Նշենք, որ ընկերությունում գործող արհմիության հետ արդյունավետ համագործակցությունը նույնպես մեծ ուշադրության է արժանանում», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:
«Սոցիալական գործընկերության» երկրորդ համաժողովին մասնակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական և արտասահմանյան, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի գլխավոր հովանավոր:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերյուններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 864 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Djezzy», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 193 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: