ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 27/10/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 27-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.68 դրամով և կազմել 396.70 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 398.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.34 դրամով և կազմել 458.62 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 47.31 դրամով և կազմել 21258.06 դրամ: Արծաթի գինն աճել է 7.42 դրամով և կազմել 249.85 դրամ: