Բիզնես

USD BUY - 372.50-0.50 USD SELL - 375.50-0.50
EUR BUY - 439.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 94.96-0.09 WTI - 91.70+0.86
COMEX:  GOLD - 4800.00-0.56 SILVER - 79.49+0.13
COMEX:  PLATINUM - 2152.00+1.12
LME:  ALUMINIUM - 3621.50+1.64 COPPER - 13247.50-0.28
LME:  NICKEL - 18133.00-0.40 TIN - 49606.00-1.44
LME:  LEAD - 1965.50+1.58 ZINC - 3397.00+1.63
FOREX:  USD/JPY - 158.57-0.25 EUR/GBP - 1.1814+0.24
FOREX:  EUR/USD - 1.1814+0.24 GBP/USD - 1.3581+0.14
STOCKS RUS:  RTSI - 1147.48+1.37
STOCKS US: DOW JONES - 48463.72-0.15 NASDAQ - 24016.02+1.59
STOCKS US: S&P 500 - 7022.95+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59518.34+2.38 TOPIX - 3814.46+1.17
STOCKS CHINA:  HANG SENG - 26394.26+1.72 SSEC - 4055.55+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 10559.58-0.47 CAC40 - 8274.57-0.64
STOCKS EUR:  DAX - 24066.70+0.09
16/04/2026  CBA:  USD - 374.16-0.32 GBP - 506.84-0.47
16/04/2026  CBA:  EURO - 440.84-0.11
16/04/2026  CBA:  GOLD - 58021+293 SILVER - 945.22+13.04
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆԸ
12/10/2011 16:17
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) աջակցեց Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի և նրա հարակից տարածքի բարեկարգմանն, ինչպես նաև դասարանների վերանորոգմանը և նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը:

«Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության վրա: Հայ դպրոցի կատարողական արվեստի պատիվն ու ճանաչումն ամբողջ աշխարհում պարտավորեցնում է մեզ շարունակական դարձնել այս բարի ավանդույթն ի շահ մեր երկրի, մեր երեխաների և մեր ապագայի»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այսօր մշակութային օջախները բավականին խնդիրներ ունեն և ուշադրության մեծ կարիք: Յուրաքանչյուր աշակերտի հաճելի կլինի սովորել բարեկեցիկ պայմաններում, որոնք այսօր հիմնականում բացակայում են: Մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանը:

Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը հիմնվել է 1971թ-ին: Դպրոցի աշակերտները մշտապես մասնակցում են տարածաշրջանային և միջազգային տարբեր մրցույթների` զբաղեցնելով մրցույթային տեղեր: Այս տարի դպրոցի սան Անդրանիկ Գևորգյանը դարձավ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» մրցույթի դափնեկիր:

16/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.16
-0.32
Եվրո (EUR)
440.84
-0.11
Ռուբլի (RUR)
4.9012
-0.0431
Լարի (GEL)
139.07
-0.01
58021
+293
Արծաթ
945.22
+13.04