Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
12/10/2011 22:37
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Դիմելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային բարեփոխումների մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել մեր երկրի հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ:

 «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջև դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միևնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարևոր տնտեսական խնդիրը», – նշել է վարչապետը:

Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարելով աղքատությունը, որին նպաստել է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը` վարչապետը նշել է, որ դրա հաղթահարման կարևոր գործիքներից մեկը սոցիալական նպաստների ու թոշակների բարձրացումն է: 

«2012-ին մտադիր ենք միջոցառումներ իրականացնել նաև բիզնեսի զարգացումը խթանելու համար: Պետական բյուջեի միջոցների մի մասն էլ ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը և այլն: Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից դրանք ծախսել արդյունավետ կերպով՝ սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման և բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաև ձեր աջակցությունը», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
 
Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին հուզող կարոևագույն խնդիրներն ու ներկայացվել համապատասխան առաջարկություններ:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88