Այլ Լուրեր

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Աշխատանքի տոնավաճառ և կարիերայի օր Ֆրանսիական համալսարանում
03/11/2022 18:06
Կիսվել

Աշխատանքի տոնավաճառ և կարիերայի օր Ֆրանսիական համալսարանում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) նոյեմբերի 4-ին կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որը հանդիպման վայր կդառնա 60-ից ավելի ընկերությունների և տաղանդավոր երիտասարդների համար։

Ամենամյա այս միջոցառման նպատակն է նպաստել աշխատանք փնտրող ուսանողների և տարբեր ոլորտների (նորագույն տեխնոլոգիաներ, բանկ և ապահովագրություն, մարքեթինգ և հաղորդակցություն, առևտուր և սպասարկում, աուդիտ և խորհրդատվություն, հանրային կառավարում, և այլն) գործատուների միջև կապերի ստեղծմանը։

Ընկերություններն իրենց հատկացված տաղավարներում կներկայացնեն թափուր աշխատատեղերը, պրակտիկայի և աշխատանքային հնարավորությունները։

Զուգահեռ կկազմակերպվի կարիերայի օր, որի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների կողմից կանցկացվեն մի շարք մասնագիտական դասընթացներ տարբեր թեմաների շուրջ։

Բացման խոսքով հանդես կգան Հայաստում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն և ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին։

Միջոցառումը կմեկնարկի ժ․14։00-ին և կավարտվի ժ․17։00-ին։

Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան, Դավիթ Անհաղթի 10, 0037, Երևան

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և շուրջ 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46