2011Թ.-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 0,5% ԱՃ
Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին բնակչության անվանական եկամուտները, տարեկան կտրվածքով, աճել են 19,2%-ով և կազմել են 27,7 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս նույն ժամանակահատվածում աճել է 17,6% և կազմել 3,06 հազար ԱՄՆ դոլար:
Ադրբեջանի կառավարության պաշտոնական կանխատեսման համաձայն` ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 0,9%: