
ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 89,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Հատկանշական է, որ մինչև օգոստոս ամիսը կապիտալի զուտ արտահոսք ԱՄՆ-ում գրանցվել էր երեք ամիս անընդմեջ, ինչն, առաջին հերթին, պայմանավորված էր ներդրողների այն մտավախություններով, որ ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ տեխնիկական դեֆոլտ: Հետագայում, սակայն, ԱՄՆ Կոնգրեսի կողմից նման վտանգի վերացման արդյունքում, փողերը նորից սկսեցին հոսել ԱՄՆ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության պետական պարտատոսմերի (treasuries) խոշորագույն պահառուն ներկայումս Չինաստանն է: Օգոստոս ամսվա արդյունքներով Չինաստանի «ձեռքում» կենտրոնացված են եղել 1.17 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով «ամերիկյան» պարտատոմսեր: ԱՄՆ պետական պարտատոսմերի խոշորագույն պահառուներ են նաև Մեծ Բրիտանիան և Ճապոնիան: