ERICSSON-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 62% ԱՃ
2011 թվականի առաջին 9 ամիսների արդյունքում շվեդական Ericsson ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 62%-ով և կազմել 1,68 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության կողմից հրապարակված պաշտոնական հայտարարության համաձայն՝ նույն ժամանակահատվածում հասույթն աճել է 16%-ով և կազմել 163,3 մլրդ ԱՄՆ դոլար:
Ericsson ընկերությունը հիմնադրվել է 1876 թվականին՝ Ստոկհոլմում: Ներկայումս ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի 175 երկրներում: