Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վիվա-ՄՏՍ. Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով
10/11/2022 19:03
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով

Այժմ ամեն ամիս «Զանգակ» գրատների ցանցից կարելի է գնել հինգ անուն գիրք՝ 15% զեղչով` Վիվա-ՄՏՍ-ի ու «Զանգակ» գրատան «5 գիրք» համատեղ արշավի շրջանակում:

Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել «Զանգակ» գրատանը՝ գնում կատարելիս: «My Viva-MTS» հավելվածը հասանելի է թե՛ «Play Store»-ում և թե՛ «App Store»-ում:

Նոյեմբեր ամսվա ընթացքում զեղչվող հինգ գրքերն են.

«Մեծն Գեթսբի», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Աղախնի պատմությունը», Մարգրեթ Աթվուդ

«Չթողնես ինձ երբեք», Կազուո Իշիգուրո

«Ուտել, աղոթել, սիրել», Էլիզաբեթ Գիլբերթ

«Ճանապարհին» (բնագիր գլանափաթեթ), Ջեք Քերուեք

Գրքերի անվանումները հասանելի են նաև սոցիալական ցանցերում Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական էջերում:

Ի դեպ, զեղչված գրքերը գնելիս քանակական սահմանափակում չկա:

Զեղչը կիրառելի չէ «Զանգակ» գրատան առցանց էջում գիրք գնելիս:

Զեղչը գործում է միայն հայալեզու գրքերի համար:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75