
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «ՀԻԼԹՈՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման շրջանակներում հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Հիլթոն» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը և իրենց հետաքրքրությունները հայտնել Երևանում «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում: