Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 485 ՄԼՐԴ ԴՐԱՄ
26/10/2011 16:02
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 485 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 485 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից ավելի քան 1.1 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի կատարողականը կազմում է 99.9%, իսկ դրանք հաշվի առած` 99.8% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 65.7%): Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10%-ով կամ 43.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

Պաշտոնական տվյալների համաձայն` Հարկերի և տուրքերի 49.5%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 240.1 մլրդ դրամ և 7.7%-ով կամ 17.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 153.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 86.2 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 27.9 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 19.5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 8.4 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 16% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 77.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 31.2%-ով կամ շուրջ 18.5 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 59 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.2%-ով կամ շուրջ 4.5 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 27.2 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.6%-ը և 19.4%-ով կամ 4.4 մլրդ դրամով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 16.1 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 97.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.3%-ով կամ 1.6 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 15.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

Նշենք նաև, որ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 9.2 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 35.7% ով կամ 2.4 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 92.6 մլրդ դրամ` 99.9%-ով ապահովելով իննամսյա կանխատեսված ցուցանիշը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 9.9%-ով կամ 8.4 մլրդ դրամով:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88