Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
26/10/2011 17:25
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 18 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար: Ինչպես նշվում է ՀԲ պաշտոնական հայտարարության մեջ` այս ընդլայնումն ու վերակառուցումը կբարձրացնի ջրօգտագործման արդյունավետությունը ծրագրում ընդգրկված ոռոգման համակարգերում, ինչպես նաև անմիջականորեն կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանի 7 մարզերում:     

Վերականգնման աշխատանքներ կիրականացվեն 50 կմ ընդհանուր երկարությամբ  մայր ջրանցքներում և երկրորդային ջրանցքներում, որոնք սպասարկում են 52.000 հա հողատարածքներ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում, ինչը հնարավոր կդարձնի ջրի կորուստների նվազեցումը մոտ 34,4 միլիոն խորանարդ մետրով և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը մոտ 4.700 հա հողատարածքներում: Բացի այդ, ևս 63 կմ ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնումը Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի 19 համայնքներում կնվազեցնի ջրի կորուստը 9,9 միլիոն խմ–ով, կբարելավի գործող ոռոգման ջրի ծառայության մակարդակն  ավելի քան 2.500 հա հողատարածքներում և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը 1.760 հա հողատարածքներում: Տարեկան կտրվածքով ջրի խնայողությունը (44,2 միլիոն խմ), որը համարժեք է ջրի 1,4 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական արժեքին, հնարավորություն կտա վերականգնել ոռոգումը 6.500 հա նախկինում ոռոգվող հողատարածքներում:

«Ծրագիրն ուղղակիորեն կաջակցի ավելի քան 88.000 գյուղացիների` բարձրացնելով նրանց հողատարածքների եկամտաբերությունն ու նրանց եկամուտները,- ասաց Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: –Այս ծրագիրը սատարում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կայուն աճի խթանմանն ուղղված կառավարության ջանքերին»:       

«Ոռոգման համակարգի վերականգնումը նաև կապահովի մոտ 7.000 մարդ–ամիս ժամանակավոր աշխատատեղ և կստեղծի գյուղատնտեսության ոլորտում մոտ 2.100 մշտական աշխատատեղ ավելացնելու հնարավորություն,– ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Ժան–Միշել Հապին: – Աշխատատեղերի ստեղծումն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից է»:

Մայր ծրագրով վերականգնվել են ջրանցքների մոտ 89,4 կմ հատվածներ` ներառյալ 57,7 կմ Թալինի և 31,7 կմ Արմավիրի մայր ջրանցքներից: Ջրի կորուստը նվազել է 96,9 միլիոն խորանարդ մետրով` եղած շուրջ 114 միլիոն խմ–ից: Շինարարության ընթացքում ստեղծվել էր 11.379 մարդ–ամիս ժամանակավոր աշխատատեղ  (նախատեսված 9.000-ի փոխարեն), որի 67 տոկոսը` որակավորում չպահանջող աշխատանքներ, որոնցից առաջին հերթին օգտվեցին առավել անապահով ընտանիքները: Առավել երակարաժամկետ նվաճումներից է ոռոգման վերականգնումը մոտ 8.000 հա հողատարածքներում` ի շահ շրջակա տարածքների փոքր գյուղացիական տնտեսությունների: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում սա խթան կհանդիսանա ավելի բարձրարժեք մշակաբույսերի կուլտիվացման համար, ինչը պետք է հանգեցնի լրացուցիչ երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը և առավել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը:    

«Այս ծրագիրը նաև կամրապնդի ոռոգման ոլորտում ձեռք բերված կայուն առաջընթացը` բարելավելով ջրամատակարարումն ու ջրօգտագործման կառավարումը,– հավելեց ծրագրի ղեկավար Ջուզեպպե Ֆանտոցին: – Ծրագիրը կամրապնդի այն հաստատությունները, որոնք առավել կարևոր դեր են կատարում ընթացիկ բարեփոխումներում, հատկապես` ջրօգտագործողների ընկերությունների վերապատրաստման միջոցով»: 

Ծրագիրը նախապատրաստվել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» (ՀՄԿ) ծրագրի հետ սերտ համագործակցությամբ, որը մշակել է շինարարական աշխատանքների նախնական տեխնիկական նախագծերը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21,6 միլիոն ԱՄՆ դոլար է, որից Հայաստանի կառավարությունը կապահովի 3,4 միլիոն ԱՄՆ դոլար, ևս 0,2 միլիոն դոլար կապահովեն շահառուները (այս գումարն արդեն հավաքվել է ՀՄԿ ծրագրի շրջանակներում): ՎԶՄԲ–ի տրամադրած վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 506 միլիոն ԱՄՆ դոլար: 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08