Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վիվա-ՄՏՍ. Գնիշիկում նոր ջրընդունիչ է գործարկվել
17/11/2022 17:35
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Գնիշիկում նոր ջրընդունիչ է գործարկվել

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում տևական ժամանակ՝ յոթ տարի, տարբեր ծրագրեր են իրականացրել: Գործընկեր կազմակերպություններին հաջողվել է կայուն զարգացման արդյունավետ մոդել կիրառել «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված այս բնակավայրում: Գնիշիկում նոր ջրընդունիչը գործարկելու նպատակով կազմակերպված շրջայցն սկսվել է արդյունավետ գործընկերությունը խորհրդանշող ծառատունկով:

Միջոցառմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ու համայնքի բնակիչները։

Սահմանամերձ Գնիշիկում բնական աղբյուրի ջրային ռեսուրսները նախկինում ամբողջ ծավալով չեն օգտագործվել։ Բնակչությանը խմելու ջրի բավարար քանակով և որակով ապահովելը գրեթե անհնար է եղել:  Տարածքում, ժամանակին որպես ջրընդունիչ ծառայած մետաղական ձագարաձև պատրաստվածքն արդեն հիշողություն է դարձել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ ամիսներ առաջ Գնիշիկում նոր ջրընդունիչ է կառուցվել:

Վերջերս մեկնարկած շինարարությունն ավարտվել է ցանկալի արդյունքով.  ժամանակակից աղբյուրակապ-ջուրընդունիչ համակարգն, ի տարբերություն նախկինում եղածի, հավաքում է աղբյուրի ամբողջ ջրաքանակը, ձնհալի և անձրևների ժամանակ ապահովագրված է կեղտոտվելու հավանականությունից: Խմելու ֆիլտրված ջուրն անցնում է նոր կառուցված ջրագծով և հասնում է մայր ջրատար: Գնիշիկ և Մոզրով բնակավայրերին մատակարարվող ջրի քանակը վայրկյանում ավելացել է 2-3 լիտրով: Այժմ Գնիշիկում կա շուրջօրյա  ջրամատակարարում, իսկ Մոզրովում, ամռան ամիսներին հնարավոր կլինի եղած մատակարարումն ավելացնել երեք ժամով։ Երկու գյուղում իրականացված ջրամատակարարման արդիականացումը թույլ կտա խնայել նախկինում վատնվող ջրի ծավալը:

«Ջրամատակարարման համար ստեղծված ներքին ցանցերը բնական ռեսուրսներից խնայողաբար օգտվելու հնարավորություն են տալիս: Մեր գործընկերների հետ ձգտում ենք ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ հրաժարվել ուղղակի սպառող լինելուց: Այն, ինչ այստեղ իրականացվել է տարիների ընթացքում, տարբեր ծրագրերի միջոցով, երկարաժամկետ արդյունք է ապահովելու: Եթե փորձենք գնահատել արվածը, ապա կարող ենք արձանագրել, որ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած լուծումները կարևոր բաղադրիչ են ապահովել. հնարավորության դեպքում ենթակառուցվածք ստեղծել՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: LED լուսարձակներով աշխատող էներգախնայող համակարգի, մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար ներդրված «էլեկտրական հովիվների» օրինակը ասվածի վկայությունը կարող է լինել: Հեռավոր մարզերի կենսակերպը ժամանակակից աշխարհի տեմպերին փոքր-ինչ մոտեցնելու համար հետևողական աշխատանք և ջանքեր են հարկավոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Գնիշիկում՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տարիների գործընկերության արդյունքները զգալի են նաև ոռոգման ջրի և ժամանակակից, էներգախնայող LED լուսատուներով գործող արտաքին լուսավորության համակարգերի ներդրման հարցում: Գյուղում յուրաքանչյուր տնամերձի համար տեղադրվել է առանձին ծորակ՝ հեշտ և առանց ջրի հոսակորուստի ոռոգում իրականացնելու համար:

2015թ.-ից մինչև օրս, Գնիշիկում և Մոզրովում լուսավորվել է մոտավորապես 2300 մետր ճանապարհ, տեղադրվել ավելի քան 68 LED լուսարձակ: Խնայված ռեսուրսներն ու տնտեսված միջոցներն ուղղվել են համայնքային բյուջե՝ այլ խնդիրների կարգավորման նպատակով:

«Հիմնադրամի ու Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը Գնիշիկ համայնքում կարևորվում է նաև նրանով, որ իրականացվող յուրաքանչյուր նախագծի հիմքում դրված են երկարատևությունն ու կայուն զարգացման մոտեցումները։ Դրանք ենթադրում են բնական ռեսուրսների կայուն ու խնայողաբար օգտագործումը։ Իհարկե, այս ընթացքի անբաժան մասն է նոր տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ առանց դրա անհնարին է կայունության հասնել. լինի դա, թե՛ խմելու և ոռոգման ջրի, թե՛ էլեկտրական հոսանքի օգտագործման օպտիմալացումն ու սպառվող քանակի նվազեցումը` տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Տարեց տարի, կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով, մենք ականատես ենք լինում բնական ջրի աղբյուրների սակավությանն ու չորացմանը։ Այդ առումով, շատ կարևոր է բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ ճիշտ կերպով դրանց կենտրոնացումն ու օգտագործումը», – ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Գործընկեր կազմակերպություններն իրականացրել են նաև գյուղատնտեսական ու բնապահպանական ծրագրեր: Գյուղին տրամադրվել է նոր սերնդի այգեգործական ու գյուղատնտեսական տեխնիկա․ խոտհնձիչ, խոտի հակավորման մեխանիզմ, նոր թրթուրավոր տրակտոր՝ իր կցամասերով, որը ձմռան ամիսներին կատարում է նաև ձնհավաք ֆունկցիա։ Իսկ այգիները վայրի կենդանիների հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար՝ նվիրաբերել են շարժական էլեկտրական հովիվ համակարգեր։

Համայնքներում կայուն զարգացմանը նպաստելու՝ գործընկերների ձգտումը ցանկալի արդյունք է տալիս: Գյուղում ընդլայնվում  են տնամերձ տարածքները, ավելանում է բնակիչների և «Գնիշիկ այցելուների կենտրոն» ժամանող հյուրերի թիվը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75