Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
100 ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐ` ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ՄԱՍՏԵՐՔԱՐՏ ՔԱՐՏԱՏԵՐԵՐԻՆ
01/11/2011 12:17
Կիսվել

100 ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐ` ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ՄԱՍՏԵՐՔԱՐՏ ՔԱՐՏԱՏԵՐԵՐԻՆ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և MasterCard-ը հանդես են գալիս եռամսյա հատուկ առաջարկով, որը նպատակ ունի խրախուսել և խթանել հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարումը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկի սահմանած 100 նվերները կստանան այն քարտատեր հաճախորդները, ովքեր 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում քարտով կկատարեն քանակով կամ գումարով ամենաշատ, բայց ոչ պակաս քան առնվազն 50 գործարք կամ առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ:

«Ողջ աշխարհում միջազգային վճարային քարտերը վճարման ամենահարմարարավետ միջոցն են, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում նաև Հայաստանում», – այս կապակցությամբ նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, և ավելացրել, որ դրա պատճառներից մեկը այն է, որ բազմաթիվ առևտրի և պասարկման կետեր Էյչ-Էս-Բի-Սի քարտատերերին տրամադրում են զեղչեր:

2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ և վաճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 2.7 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 16.4%:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52