02/11/2011 12:20
NISSAN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 12% ԱՆԿՈՒՄ
Ճապոնական հայտնի ավտոարտադրող Nissan Motor ընկերությունը հրապարակել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 12%-ով և կազմել 2,34 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,56 ԱՄՆ դոլար:
Նշված ժամանակահատվածում ընկերության համախառն հասույթը տարեկան կտրվածքով աճել 1,1%-ով և կազմել 55,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած , կրճատվել է 3,3%-ով և կազմել 1,26 մլրդ ԱՄՆ դոլար:
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
Արծաթ
606.96
-15.91
11:00 31/10/26
10:32 31/10/26
16:59 30/10/26
