
JPMorgan խոշորագույն բանկը հնարավոր է կրիպտոդրամապանակ թողարկի
Ամերիկյան խոշորագույն JPMorgan բանկը գրանցել է կրիպտոդրամապանակի ապրանքային նշան` “JPMorgan Crypto Wallet”: Գրանցման ձևաթղթերում նշված է, որ ապրանքային նշանը օգտագործվելու է թվային արժույթների փոխանակում, նաև միջազգային ու կրիպտո փոխանցումների իրականացում։
Ապրանքային նշանը գրանցվել է նոյեմբերի 15-ին։ Գրանցման ժամանակ նշվել է նաև վճարային քարտերի միջոցով վճարումների և փոխանցումների մասին։
Նշենք, որ բանկը բավական ակտիվ կերպով ներգրավված է կրիպտոարշարհում։ Բանկի վերլուծաբանները պարբերաբար կանխատեսումներ են անում առաջատար կրիպոարժույթների փոխարժեքների վերաբերյալ։ Վերջին կանխատեսման համաձայն Bitcoin-ի փոխարժեքը կնվազի մինչև 13,000 դոլար։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։