07/11/2011 16:10
GOLDMAN SACHS. ՈՐՈՇ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻՆ
Մոտ ապագայում Եվրագոտու անդամ մի շարք երկրներ կարող են «կորցնել» իրենց վստահությունը եվրոպական միասնական արժույթի նկատմամբ և որպես արդյունք` որոշում ընդունեն կրկին վերադառնալ իրենց ազգային արժույթներին: Նման եզրակացության են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի փորձագետները: Վերջիններիս կարծիքով` ներկայիս պայմաններում Եվրագոտու անդամ մի շարք երկրների, մասնավորապես, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Հունաստանի համար առավել նպատակահարմար է վերադառնալ իրենց սեփական դրամային համակարգերին, քան շարունակել հետագա եվրոպական ինտեգրացիան:
Միևնույն ժամանակ, Goldman Sachs-ի վերլուծաբանները գտնում են, որ եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից առավել կարևոր է եվրոպական կենտրոնական բանկի դերը: Ըստ վերլուծաբանների` այս կառույցը պետք է շարունակի պետական պարտատոմսերի գնման գործընթացը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
18:40 06/11/26
