Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Կասպերսկի. Թաքնված կրիպտոմայներների նոր մոդիֆիկացիաների քանակը եռապատկվել է
29/11/2022 11:55
Կիսվել

Կասպերսկի. Թաքնված կրիպտոմայներների նոր մոդիֆիկացիաների քանակը եռապատկվել է

«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ի երրորդ եռամսյակում հայտնաբերել են կրիպտոմայներների ավելի քան 150 հազար նոր մոդիֆիկացիա։ Դա երեք անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միայն Ռուսաստանում 2022-ի հուլիս-սեպտեմբերին նման ծրագրերի օգտագործմամբ գրոհների թիվը գերազանցել է 13,7 միլիոնը։ Այդ մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերությունը։

Երրորդ եռամսյակում մայներների շրջանում ամենատարածված կրիպտոարժույթը Monero-ն էր (XMR): Այն «արդյունահանել» են թաքնված մայնինգի ԾԱ-ի վերլուծված նմուշների մոտ կեսը (48%): Monero-ն հայտնի է նրանով, որ դրա կիրառմամբ գործարքի տվյալները անանուն են, այսինքն՝ գործարքների դրամապանակների հասցեները, գումարները, հաշվեկշիռը և պատմությունը հնարավոր չէ որոշել:  

Մարդը մայներների կարող է բախվել այն կայքերում, որտեղ տարածվում է ցանցահենային բովանդակություն՝ ֆիլմեր, երաժշտություն, խաղեր, տարբեր ծրագրեր: Չարագործներն օգտագործում են նաև չփակված խոցելիությունները։ Ընկերության տվյալներով՝ լայնորեն հայտնի խոցելիությունների շահագործման հետ կապված գրեթե յուրաքանչյուր վեցերորդ գրոհի ժամանակ տեղի է ունեցել նաև մայներով վարակում։ Եթե առաջին կիսամյակում խոցելիությունների օգնությամբ ավելի հաճախ տարածվում էին բեկդորներ (ծրագրեր, որոնք թույլ են տալիս հեռավար կառավարել զոհի համակարգիչը) և շորթիչներ, ապա երրորդ եռամսյակում գերակշռել են շորթիչները և մայներները։ 

«Մայներ-տրոյացին մի ծրագիր է, որը կրիպտոարժույթ գեներացնելու համար օգտագործում է համակարգիչների կամ սմարթֆոնների հզորությունը՝ առանց դրանց տերերի իմացության, այսինքն՝ գաղտնի։ Նման ԾԱ-ն կարող է երկար ժամանակ գտնվել սարքում և մինչև որոշակի պահ իրեն որևէ կերպ չդրսևորել։ Ընդ որում, մայնինգը խիստ ռեսուրսատար գործընթաց է։ Այն զգալիորեն ծանրաբեռնում է պրոցեսորը և տեսաքարտը, և արդյունքում համակարգիչը սկսում է դանդաղել։ Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի ավելի մեծ սպառմանը և սարքի վաղաժամ շարքից դուրս գալուն», – մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Անդրեյ Իվանովը։  

Կրիպտոմայներներից պաշտպանվելու համար ընկերությունը խորհուրդ է տալիս չներբեռնել ծրագրեր կասկածելի կայքերից; օգտագործել ծրագրերի պաշտոնական տարբերակները; տեղադրել հուսալի պաշտպանական լուծում; ժամանակին թարմացնել հավելվածներն ու օպերացիոն համակարգերը բոլոր սարքերում, որպեսզի դրանցում առկա խոցելիություններից չկարողանան օգտվել չարագործները։ 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91