Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ադամ Արմանսկին կստանձնի UWC Դիլիջանի տնօրենի պաշտոնը 2023 թ. օգոստոսի 1-ից
30/11/2022 12:17
Կիսվել

Ադամ Արմանսկին կստանձնի UWC Դիլիջանի տնօրենի պաշտոնը 2023 թ. օգոստոսի 1-ից

UWC Դիլիջանի քոլեջի կառավարման խորհուրդը հայտնում է, որ պարոն Ադամ Արմանսկին նշանակվել է UWC Դիլիջանի տնօրեն և Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա հիմնադրամի տնօրեն: Նա պաշտոնը կստանձնի 2023թ. օգոստոսի 1-ից:

Ազգությամբ լեհ պարոն Արմանսկին փոխարինելու է պարոն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսին, ով ավարտում է իր հնգամյա արդյունավետ պաշտոնավարումը UWC Դիլիջանում: Նրա պաշտոնավարումը համընկավ համավարակի և տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերներով լի ժամանակաշրջանին: 

«UWC Դիլիջանի համար Գաբրիելի առաջնորդության տարիները նպաստավոր էին: Դպրոցը ճանաչում է ձեռք բերել որպես բարձր մակարդակի ուսումնական հաստատություն՝ չնայած վերջին տարիների գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին»,- նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

«Չնայած մարտահրավերները դեռ առկա են, որպես համախմբված համայնք՝ մենք սովորել ենք խուսանավել դրանցից և ապացուցել ենք, որ դիմակայուն ենք: Իր գործունեության ութերորդ տարում UWC Դիլիջանը պատրաստ է թևակոխել զարգացման նոր փուլ՝ բյուրեղացնելով դպրոցի ուժեղ կողմերը որպես ուսանողների, անձնակազմի, շրջանավարտների, ծնողների, բարերարների և կառավարման խորհրդի անդամների միջև իրական գործընկերության էթիկայի հիմք: Ադամի պաշտոնավարման սկիզբը համընկնելու է UWC Դիլիջանի համար նշանակալից տասնամյա գործունեության ամփոփման և նոր շրջափուլի մեկնարկին, և վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ փորձ մեզ դեպի երկրորդ տասնամյակ առաջնորդելու համար»,- նշեց տիկին Զոնաբենդը:

Ադամը Նորվեգիայի Գյովիկրեգիոնեն միջազգային դպրոցի հիմնադիր տնօրենն է, որտեղ պաշտոնավարել է ութ տարի բացումից ի վեր: Մինչ այդ դասավանդել է մի շարք դպրոցներում՝ Չինաստանում, Ղազախստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում և Թուրքիայում: Ունի միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի համակարգողի շուրջ քսանամյա փորձ և ակտիվ ներգրավված է եղել Միջազգային բակալավրիատի կազմակերպության աշխատանքներում: Ունի դասավանդման փորձ միջազգային բակալավրիատի դպրոցներում, այդ թվում Գյովիկրեգիոնեն միջազգային դպրոցում:

Ադամն ունի անգլերենի դասավանդման բակալավրի աստիճան և ամերիկյան գրականության մագիստրոսի աստիճան: Ուսուցչի որակավորումներին զուգահեռ ուսումնասիրել է արվեստի պատմություն: Տիրապետում է չորս լեզվի՝ լեհերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն:

Ադամը Դիլիջան կտեղափոխվի կնոջ՝ Ագաթայի և 15-ամյա որդու՝ Մաչեյի հետ:

«Ոգևորված եմ UWC Դիլիջանի ղեկավարումը ստանձնելու հնարավորությամբ: Դպրոցի կառավարման խորհրդի և անձնակազմի նվիրված անդամների հետ միասին շարունակելու ենք ամրապնդել դպրոցի դերը որպես կրթության զարգացման կենտրոն՝ թե Հայաստանում և թե Հայաստանից դուրս: Ես ու ընտանիքս անհամբեր ենք, որպեսզի մոտիկից ճանաչենք և ավելին իմանանք երկրի և իր բարեհամբույր ու հյուրընկալ ժողովրդի մասին», – նշեց պարոն Արմանսկին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52