Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
30/11/2022 18:06
Կիսվել

Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին

Ամերիկյան Amazon.com Inc-ը հաջորդ տարում կավելացնի «ամպային» ծառայություններով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցների թիվը, ինչպես նաև կշարունակի տվյալների կենտրոնների կառուցումը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Նոյեմբերին ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր իր մի շարք ստորաբաժանումներում նախատեսվող կրճատումների կամ նոր աշխատակիցների ընդունումը դադարեցնելու մասին, սակայն այդ իրադրությունը, ըստ երևույթին, չի վերաբերում Amazon-ի ամենաշահութաբեր բիզնեսին: Ընկերության ավագ փոխնախագահ Մեթ Գարմանը, որը ղեկավարում է Amazon Web Services-ի (AWS) վաճառքների և մարկետինգի բաժինները, ասել Է, որ 2023 թվականին սպասում է հաստիքակազմի ընդլայնման: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք ևս մի քանի աշխատակիցների կընդունենք: Մեր բիզնեսն առաջվա պես արագ աճում է», – ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

Amazon-ի «ամպային» ստորաբաժանման վաճառքները, որը տրամադրում է տվյալների պահեստարաններ և հաշվողական կարողություններ, հունիս-սեպտեմբերին կազմել են 20,5 մլրդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Այդուհանդերձ, սա ամենադանդաղ աճն է 2014 թվականից ի վեր, երբ Amazon-ն սկսեց հաշվետվություններում առանձին տվյալներ ներկայացնել AWS-ի վերաբերյալ: Գարմանը հայտարարել է նաև, որ ընկերությունը «տվյալների կենտրոնների կառուցումը կդանդաղեցնի միայն այն ժամանակ, երբ դրանց պահանջարկը դանդաղի»:

«Կան մատակարարումների շղթայի բազմաթիվ մոդելներ, որոնք մեզ ասում են շարունակել տվյալների մշակման կենտրոնների կառուցումը, ուստի մենք շարունակելու ենք դրանց կառուցումը»,-ասել է նա: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները 0,4 տոկոսով աճում են նոյեմբերի 30-ին նախնական սակարկությունների ընթացքում: Ռիթեյլերի շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից ի վեր ընկել է գրեթե 45 տոկոսով (մինչև 958,5 մլրդ դոլարի) այն դեպքում, երբ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսը կորցրել է շուրջ 30 տոկոս:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84