Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցով ՄԱԿ-ի ՊԳԿ-ը շարունակում է ԵՄ ֆինանսավորմամբ աջակցել հայ ընտանիքներին
02/12/2022 15:11
Կիսվել

Գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցով ՄԱԿ-ի ՊԳԿ-ը շարունակում է ԵՄ ֆինանսավորմամբ աջակցել հայ ընտանիքներին

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Տրամադրված տեխնիկան ներառել է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր։

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ Վերջերս ՊԳԿ-ի նախաձեռնությամբ սույն ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ  անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ, ինչին միտված է այս աջակցությունը։

Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին․ տրամադրված տեխնիկայի ցուցակը կազմվել է Տեղական ակտիվ խմբերի կողմից։ Վերջիններս գյուղական զարգացման մարմիններ են, որոնք ստեղծվել են վերոնշյալ ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կհանձնվեն տեղի համայնքապետարաններին՝ նրանց կողմից կառավարման համար և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը նշել է․ «2021թ․ վերջին LEAD ծրագրի պատվերով հետազոտություն է իրականացվել՝ գնահատելու Տավուշի և Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցությունը։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները հատկապես փոքր ֆերմերների համար:  Այդ խնդիրներն անհրաժեշտություն են առաջացրել քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ LEAD ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցանք որոշակիորեն նպաստել այդ խնդիրների լուծմանը՝ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելով Տավուշի մարզի ֆերմերներին»։

Իջևանում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզերի բնակավայրերի ղեկավարներ և այլոք։

Միջոցառման ընթացքում տեղական համայնքների ներկայացուցիչներն իրենց երախտիքը հայտնեցին ցուցաբերված աջակցության համար՝ նշելով, որ այն կենսական նշանակություն ունի իրենց համար։

Փոքր գյուղատնտեսական տեխնիկան տրամադրվել է Եվրոպական միության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։  Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացման և կայունության ապահովման։

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29