Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ուրիշներին հեշտ է մեղադրելը. 168.am-ը վերլուծել է տնտեսական իրավիճակն այս իշխանությունների օրոք
05/12/2022 11:15
Կիսվել

Ուրիշներին հեշտ է մեղադրելը. 168.am-ը վերլուծել է տնտեսական իրավիճակն այս իշխանությունների օրոք

Կառավարությունը հերթական անգամ ձախողել է պետական ծախսերի կատարումը։ Սա, իհարկե, նոր բան չէ, այդպես է գրեթե ամեն տարի, բայց խնդիրը դա չէ։

168.am-ը վերլուծել է տնտեսական իրավիճակն ու զարգացումներն այս իշխանությունների օրոք:

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, ովքեր չեն վարանում առիթով ու առանց առիթ նախկիններին մեղադրել թույլ տված թերացումների ու բացթողումների մեջ, թվում է, թե բավարար ժամանակ ունեին ուղղելու իրենց սխալները, հետևություններ անեին, քայլեր ձեռնարկեին՝ իրավիճակը շտկելու համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, իրավիճակը էլի նույնն է։ Ուրիշներին հեշտ է մեղադրել, իսկ իրենց թերացումները, որոնց հետևանքով երկիրը ահռելի վնասներ է կրում, չեն ուզում նկատել։

Հինգերորդ տարին է, պատկերը ոչ մի կերպ չի փոխվում։ Իշխանությունները համառորեն գնում են նույն արատավոր ճանապարհով։

Կառավարությունը չի կարողանում կատարել այն, ինչ օրենքով պարտավոր է կատարել, ու դա որևէ պատասխանատվություն չի առաջացնում։ Չնայած դրա հետևանքով, նույն կառավարության մեղքով, պետությունը մեծ վնասներ ու կորուստներ է ունենում։ Չկատարված յուրաքանչյուր դրամի ծախս ենթադրում է այս կամ այն ծրագրի հետաձգում, դրա արդյունքում՝ տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ակնկալիքների չստացում։

Պետությունը սրանից մեծապես տուժում է, բայց այդպես էլ կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր թերացումների ու բյուջեի օրենքը խախտելու համար։ Հաջորդ տարի էլի շարունակում է չկատարել նախատեսված ծախսերը, որոնք պարտավոր էր կատարել։

Նախորդ չորս տարիներին գրեթե միշտ այդպես է եղել, այս տարի էլ նույնն է։ Կրկին բյուջեի ծախսերի հսկայական թերակատարում ունենք։ Ճշգրտված պլանի համեմատ՝ կառավարությունը 224 մլրդ դրամով թերացել է պետական բյուջեի առաջին 9 ամիսների ծրագրի իրականացման հարցում։

Պլանավորված է եղել կատարել 1 տրիլիոն 673 մլրդ դրամի ծախս, իրականացվել է 1 տրիլիոն 449 միլիարդը։ Մնացած 224 միլիարդ ծախսերը, որոնք համարժեք են գրեթե 600 մլն դոլարի, չեն կատարվել։ Չկատարվելու պատճառը ոչ թե փողի պակասն է, այլ վատ կառավարումը։

Կառավարությունը չի կարողանում ճիշտ կառավարել պետական ֆինանսական միջոցները ու անընդհատ թերանում է դրանում, վնասներ է պատճառում պետությանը։ Եթե սա 1 տարի, 2 տարի, նույնիսկ 3 տարի է շարունակում, դեռ մի կերպ կարելի է փորձել հասկանալ, բայց երբ դա դառնում է սովորություն, ոչնչով չի կարող արդարացվել, անկախ նրանից, թե ինչով այն կբացատրվի կամ կպատճառաբանվի։ Ամեն տարի նույնը կրկնվում է։

Տնտեսական ձեռքբերումներից, բարձր աճերից ու իրենց արձանագրած հաջողություններից են խոսում, բայց չեն ասում, որ տապալել են պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարումը։ Նախատեսել են ծախսեր, որոնք 9 ամսում 224 միլիարդով պակաս են կատարվել։

Պակաս կատարված ծախսերի գրեթե կեսը եղել են կապիտալ ծախսերը։

Կապիտալ ծախսերի 9 ամսվա կատարողականը կազմել է ընդամենը 63 տոկոս։

Ինն ամսվա ճշգրտված պլանը, հերթական ճշգրտումից ու նվազեցումից հետո, եղել է 283 միլիարդ։ Կատարել են ընդամենը 179 միլիարդը։

Կապիտալ ծախսերի 9 ամսվա ճշգրտված պլանը թերակատարվել է 104 միլիարդով։

Թերակատարումը շատ ավելի մեծ կլիներ, եթե վերջին պահին ծախսերի նոր ճշգրտում չանեին ու չնվազեցնեին։

Օգոստոսին կապիտալ ծախսերի իննամսյա ճշգրտված պլանը 301 միլիարդ էր։ Արդեն սեպտեմբերի ցուցանիշներում դարձրել են 283 միլիարդ։ Նվազեցրել են 18 միլիարդով, որպեսզի թերակատարման տեմպն այդքան շատ աչք չծակի։ Այլապես, եթե չիջեցնեին ճշգրտված պլանը, կստացվեր, որ այն թերակատարվել է ոչ 104 միլիարդով, այլ 122 միլիարդով։

Ինն ամսում կարողացել են կատարել 179 միլիարդի կապիտալ ծախս։

Սա գրեթե կիսով չափ պակաս է այն ցուցանիշից, որը տարվա կտրվածքով նախատեսված է կապիտալ ծախսերի գծով։ Դեռ չհաշված այն ճշգրտումներն ու ավելացումները, որոնք կատարել են բյուջեի հավելյալ եկամուտների շրջանակներում։

Անշուշտ, դժվար է հավատալ, որ տարեվերջի 3 ամիսներին պիտի այնքան կապիտալ ծախսեր կատարեն, որքան չեն կարողացել կատարել 9 ամսում։ Ու կրկին ունենալու ենք նույն խնդիրը, երբ կապիտալ ծախսերը հետաձգվելու են, ինչ է թե՝ կառավարությունը չի կարողացել այնպես կազմակերպել աշխատանքները, որ դրանք ժամանակին իրականացվեն։

Այսպիսի պայմաններում հաջորդ տարվա համար կապիտալ ծախսերը կրկին ավելացրել են՝ հասցնելով 548 միլիարդի։ Շուրջ 200 միլիարդի աճ կա այս տարվա բյուջեի համեմատ, չնայած նախկինից եկած խնդիրներն այս տարի էլ չեն լուծվել, ու կասկած չկա, որ նույն կերպ փոխանցվելու են հաջորդ տարի։

Սովորություն են դարձրել ծախսերը չկատարել, իսկ չկատարված ծախսերի գումարները պահել բանկերում, ինչ է թե՝ ավանդային եկամուտներ են ստանում։ Տեսեք-տեսեք, բյուջե հավելյալ փող են բերում։ Այնինչ՝ ճիշտ օգտագործելու պարագայում դրանք կարող էին շատ ավելի մեծ օգուտներ ապահովել՝ ինչպես բյուջեի, այնպես էլ՝ երկրի ու հասարակության համար։

Փողը քնեցնում են բանկերում, փոխարենը՝ դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերը կյանքի կոչեն։

Բյուջեն պլանավորել են դեֆիցիտով, բայց պրոֆիցիտ ունենք։ Եկամուտները 9 ամսում 51 միլիարդով գերազանցել են ծախսերը, այնինչ՝ նախատեսել են 232 մլրդ դրամի դեֆիցիտ։

Բյուջեի հավելուրդը պայմանավորված է 2 գործոնով՝ եկամուտների ավելացմամբ և ծախսերի թերակատարմամբ։

Հայտնի իրադարձությունների արդյունքում՝ 9 ամսում բյուջեի ճշգրտված եկամուտները 4,2 տոկոսով գերակատարվել են, իսկ ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով։

Թերակատարման տեմպը եռակի գերազանցել է գերակատարման տեմպին։ Եկամուտները գերակատարվել են 60 միլիարդով, այն դեպքում, երբ ծախսերը թերակատարվել են 224 միլիարդով։

Լավ է, որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, բայց եռակի ավելի վատ է, որ ծախսերն են թերակատարվել։ Երկու դեպքում էլ տուժում է տնտեսությունը։ Մի դեպքում տնտեսությունից փողը դուրս է եկել եկամուտների տեսքով, մյուս դեպքում՝ չի վերադարձել ծախսերի տեսքով։

Այլ գործոնների թվում, սրա հետևանք է նաև դրամի այն ամրապնդումը, որը վերջին ամիսներին տեսնում ենք։ Փոխարժեքների վրա ոչ միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային, այլև կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն է ազդում։

Ծախսերի թերակատարումը կրճատում է փողի շրջանառությունը, ինչն էլ տարադրամի ակտիվ հոսքերի պայմաններում մեծացնում է ճնշումը փոխարժեքների վրա։ Արդյունքում՝ ունենում ենք տարադրամի այնպիսի գին, որից այդքան բողոքում է տնտեսության արտահանելի հատվածը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75