ԱՄԵՐԻԿՅԱՆ CITIGROUP-Ը ՄՏԱԴԻՐ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼ» ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
2011 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ամերիկյան Citigroup Inc. բանկային խումբը սպառողական ոլորտում իրականացրել է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ներդրումները: Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` միայն մարքեթինգի զարգացման համար տրամադրվել է 700 մլն ԱՄՆ դոլար, սպասարկման ոլորոտում մատուցված ծառայությունների որակը բարձրացնելու համար՝ 300 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ իր այս քայլերով ամերիկյան բանկը փորձում է առավել առաջատար դիրքեր գրավել այն ոլորտում, որտեղ իր մրցակիցների համեմատությամբ ունի մրցակցային առավելություն: Նշենք, որ 2010 թվականին սպառողական ոլորտում Citigroup-ն իրականացրել էր 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: