Մարզերում անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել են
2022 թվականի հոկտեմբերին մարզերում գրանցվել է անշարժ գույքի վարձակալության 430 գործարք, որը սեպտեմբերի համեմատ աճել է 19.8%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ՝ նվազել 19.2%-ով:
Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից:
Գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 50.7 տոկոսը գրանցվել է հողերի, առավել ցածրը՝4.9 տոկոս, արտադրական նշանակության տների նկատմամբ: Ավտոտնակների նկատմամբ վարձակալության գործարք չի գրանցվել: