Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Դեպի խելացի ու թվային բանկային համակարգ. Silicon Mountains
10/12/2022 17:06
Կիսվել

Դեպի խելացի ու թվային բանկային համակարգ. Silicon Mountains

Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է հետևում Երևանում անցկացվող Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։

Հայ և արտասահմանցի փորձագետները հավաքվել են քննարկելու չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցներն ու մարտահրավերները: Գագաթնաժողովը նվիրված է տնտեսությունում խելացի թվային լուծումների ներդրմանը:

20-ից ավելի բանախոս խոսել են խելացի տնտեսության, խելացի կառավարման, խելացի ենթակառուցվածքների և իհարկե խելացի ու թվային բանկային համակարգի մասին: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Երեք կարևոր կոմպոնենտ գոյություն ունի ժամանակակից բանկինգ իրականացնելու համար:  Առաջինը լավ տեխնոլոգիաներն են: Երկրորդը`սմարթ, ես կասեի թվային-սմարթ աշխատակիցը և երրորդը, իհարկե, սամարթ-թվային հաճախորդը: Այս երեքի համադրությունը ապահովում է սմարթ բանկինգի իրականացումը»,- նշում է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև բանկային ոլորտում անվտանգության ապահովման խնդիրներին. հայաստանյան բանկերը հաճախորդների տվյալների անվտանգությանը շատ լուրջ են վերաբերում:

«Անվտանգության բարձրացման համար շատ կարևոր է նաև «քլաուդային» տեխնոլոգիաների օգտագործումը` լավագույն տեխնոլոգիական լուծումների հիման վրա: Սա չափազանաց կարևոր է և պետք չէ «վախենալ» այս տեխնոլոգիաներից և պետք է մտածենք մեր երկրում «քլաուդ» ստեղծելու մասին»,- ընդգծել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ հավելելով, որ բանկային տվյալների անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև հաճախորդների ֆինանսական գրագիտությունը, որի  համար կրթական ծրագրի անհրաժեշտություն կա, չնայած, որ Հայաստանը ֆինանսական կրթության ներդրման առումով համաշխարհային մակարդակում օրինակելի է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85