ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է 6.4%
2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակը Ռուսաստանում կազմել է 6,4%: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պետական վիճակագրական «Ռոսստատ» գործակալությունը:
Ըստ ներկայացված տվյալների` հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա արդյունքների հետ համեմատած, Ռուսաստանում գործազուրկ բնակչության թվաքանակն աճել է 4,1%-ով և կազմել 4,8 մլն մարդ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով ՌԴ-ում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը հասել է 75,6 մլն-ի, որը կազմում է երկրի ողջ բնակչության 53%-ը: